#Law Reform
Target:
facebook
Region:
Armenia
Website:
www.slaq.am

ԱՐՑԱԽ, ԹԵ՞ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

19 ապրիլի 2016թ.
Պարոն Աշոտ Ղուլյանին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ, Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Փետրվարի 20 փողոց, 2-րդ շենք Ստեփանակերտ, Արցախի Հանրապետություն

Հարգելի պարող Ղուլյան,
Համաձայն պատմական վկայությունների ներկայիս Արցախը ՙՂարաբաղ՚ է կոչվել XIII դարից սկսած : Նման անվանում Արցախին տվել են քոչվոր թյուրք-թաթարական ցեղերը:
1920-ական թվականներից սկսած ՙՂարաբաղ՚ անվանումը քաղաքական նպատակներով ենթարկվել է խեղաթյուրումների՝ ստանալով ՙԼեռնային՚ հավելումը: Հորինվել են նույնիսկ նոր անվանումներ՝ ՙԴաշտային՚, ՙՍտորին՚ և ՙՎերին՚ հավելումներով :
Ինչպե՞ս են առաջացել այս հավելումները: Ելիզավետպոլի կամ Գանձակի նահանգի լեռնային ու նախալեռնային շրջաններում պատմականորեն ապրում էին հայեր, իսկ Կուր գետի աջափնյա հովտային ու ձախափնյա ամբողջ տարածքները բնակեցված էին մահմեդականներով, մասամբ էլ հայերով և այլ ազգություններով: Այս երկու հատվածների կյանքն ու կենցաղը, տնտեսվարման եղանակը, ողջ ապրելակերպն ընդհանուր առմամբ զգալի տարբերվում էին միմյանցից, եթե չասենք՝ հակադրվում էին միմյանց: Ամենատարբեր պատճառներով հաճախակի ընդհարումներ էին տեղի ունենում հայերի ու մահմեդականների, հատկապես՝ քոչվոր կամ կիսաքոչվոր կյանք վարող ցեղերի միջև: Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովը նշյալ տարածքների կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու, ինչպես նաև վերոնշյալ ընդհարումները բացառելու, կամ նվազեցնելու նպատակով որոշում է նահանգի լեռնային մասն անջատել դաշտայինից:
Նախատեսվում է ստեղծել երկու նահանգ՝ Ելիզավետպոլի (մահմեդական) և Գանձակի (հայկական): Սակայն, այս ծրագրին միասնաբար ընդդիմանում են մահմեդական և վրացական քաղաքական ուժերը: 1917թ. Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը նույնպես անդրադառնում է երկու առանձին նահանգներ ստեղծելու վերոնշյալ խնդրին: Անհամաձայնության պատճառով հարցը դարձյալ լուծում չի ստանում, բայց քաղաքական շրջանակներում արմատավորվում է ՙԼեռնային Գանձակ՚ անվանումը:
1920-ական թվականներից խորհրդային Ադրբեջանի իշխանությունները մոռացության են տալիս ՙԼեռնային Գանձակ՚ արտահայտությունը՝ գործածության մեջ դնելով ՙԼեռնային Ղարաբաղ՚, ՙՀարթավայրային Ղարաբաղ՚, ՙՎերին Ղարաբաղ՚ և ՙՍտորին Ղարաբաղ՚ կեղծ անվանումները :
Զուրկ լինելով կոնկրետ բովանդակությունից՝ այս անվանումներն ունեին բավականին անորոշ իմաստ: Կախված հետապնդվող քաղաքական նպատակից, կարելի էր դրանց հաղորդել ցանկացած իմաստ: Այսպիսով, նկատի ունենալով վերոգրյալը՝ կարելի է անել հետևյալ եզրակացությունները՝
1. ՙՂարաբաղ՚ անվանումը չունի հայկական ծագում,
2. ՙԼեռնային Ղարաբաղ՚ անվանումը կեղծ է ու շինծու, այն չունի ոչ պատմական, ոչ էլ առավել ևս իրավական հիմնավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Ձեր գլխավորած սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին ա ռ ա ջ ա ր կ ու մ եմ
քննարկել 2006թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրությունից ՙԼեռնային Ղարաբաղ՚ բառերը հանելու հնարավորությունը՝ այդպիսով պաշտոնապես և վերջնականապես ընդունելով միայն ՙԱրցախի Հանրապետություն՚ անվանումը:
Հարգանքով՝

Ստեփան Հասան-Ջալալյան Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի փորձագետ, քաղաքագիտության մագիստրոս, Երևանի պետական համալսարանի ասպիրանտ

GoPetition respects your privacy.

The ԱՐՑԱԽ, ԹԵ՞ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ petition to facebook was written by Stepan and is in the category Law Reform at GoPetition.